Չորրորդ և վեցերորդ ծրագրերի շահառուների վճարումներն արդեն սկսվել են. Զարուհի Բաթոյան (վիդեո)

Մենք պետք է աջակցենք առողջապահական համակարգին, որպեսզի մեր աջակցություններն իմաստ ունենան: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, Facebook_ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով սոցիալական այն ծրագրերը, որոնք միտված են չեզոքացնելու կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական հետևանքները:

«Պետք է տեղեկացնեմ, որ արդեն սկսվել են վճարումները չորրորդ և վեցերորդ ծրագրերի շահառուներին»,- ասաց նախարարը և մանրամասնեց, թե ինչպես պետք է հասկանալ, արդյո՞ք մարդիկ համարվում են այդ միջոցառման շահառու՝ կայքում լրացնելով համապատասխան պատուհանները:

Բաթոյանը ներկայացրեց, որ կայքում համապատասխան պատուհանները լրացնելուց հետո պարզ կդառնա, թե ովքեր են շահառու: Այնուհետև, պարզ կդառնա, թե որ բանկից կարող են վերցնել իրենց աջակցությունը:

«Չորրորդ ծրագրերի շահառուների ցանկը թարմացվում է: Եթե ձեր անունը հիմա չգտնեք, ապա, թարմացումից հետո միգուցե գտնեք: Որևէ այլ ծրագրով դեռ այս պահին վճարումներ չեն իրականացվում»,- ասաց նա:

Բաթոյանի խոսքով, այց կետերը լրացնելուց հետո քաղաքացին կտեսնի նաեւ այն բանկը, որտեղ փոխանցված է իր գումարը, եւ կարող է գնալ ու ստանալ:

 

ԱՎԵԼԻՆ