Ռուսաստանում հայտանբերել են կորոնավիրուսով վարակման 1154 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանում մեկ օրում 43 տարածաշրջաններում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1154 դեպք, 11 պացիենտ մահացել է, հայտնել են օպերատիվ շտաբից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է մինչեւ 7497-ի, 494-ն առողջացել է, 58-ը մահացել: Անցկացվել է ավելի քան 795 հազար թեստ:

Մարտի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը SARS-CoV-2 վիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել, որն ամբողջ աշխարհում տարածվել է չինական Ուհանից: ԱՀԿ տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,21 մլն մարդ, գրեթե 67,6 հազարը մահացել է:

ԱՎԵԼԻՆ