Բագրատաշենի սահմանային հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում:

«Սահմանային անցակետում ուժեղացված վերահսկողության շրջանակում աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ աշխատանքներ՝ բեռնատարների վարորդների ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։ Վերահսկվում են ախտահանման աշխատանքները։

Առաջին գծում մասնագետներն աշխատում են 24/7 ռեժիմով։

Այս անցակետով ներկայում թույլատրված է բեռնատարների ելումուտն ու ՀՀ քաղաքացիների վերադարձը»,- հայտնում են էջում։

 

ԱՎԵԼԻՆ