Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է նոր կորոնավիրուսի 5 389 դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 658 դեպք 14 շրջաններում, գրանցվել է 2 մահ, հաղորդում է Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Առաջին անգամ վիրուսը հաստատվել է նաեւ Կամչատկայի մարզում: Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 22 մարդ:

Այսօրվա դրությամբ Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է նոր կորոնավիրուսի 5 389 դեպք 79 շրջաններում: Ամբողջ ընթացքում գրանցվել է 45 մահ կորոնավիրուսի հետեւանքով, ապաքինվել է 355 մարդ:

ԱՎԵԼԻՆ