Ինչո՞ւ է կորոնավիրուսը վտանգավոր հատկապես տարեց մարդկանց համար

COVID-19 հիվանդություն առաջացնող նոր կորոնավիրուսը շարունակվում է տարածվել աշխարհում։ Ու թեեւ դրանով ցանկացած մարդ կարող է վարակվել, բարդությունների ռիսկը հատկապես բարձր է տարեց մարդկանց եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար։

Ինչո՞ւ են տարեց մարդիկ հայտնվել ռիսկի խմբում։

«Դա հատկանշական է կորոնավիրուսներին, որոնց ընտանիքը ներառում է ատիպիկ պնեւմոնիա առաջացնող վիրուսներ եւ մինչ այժմ շարունակվող MERS կորոնավիրուսի, եւ սեզոնային գրիպ առաջացնող շնչառական վիրուսների բռնկումներ,- ասում է Տեխասի համալսարանի բժշկական բաժանմունքի իմունոլոգ Վինեետ Մենախերին, որն ուսումնասիրում է կորոնավիրուսների ազդեցությունը իմունային համակարգի վրա,- Ատիպիկ պնեւմոնիայի առաջնային բռնկման ժամանակ մահացության մակարդակը կազմել է 10%, սակայն մահացության այդ ցուցանիշը 50 տարեկանն անց մարդկանց մոտ թռել է մինչեւ 50%»։

Նրա խոսքերով՝ կա երկու պատճառ, թե ինչու է տարեց մարդկանց համար կորոնավիրուսն ավելի վտանգավոր։

Առաջինը՝ տարեց մարդիկ ավելի հաճախ են տառապում քրոնիկ հիվանդություններով, որոնց պատճառով օրգանիզմն ավել վատ է հաղթահարում հիվանդությունները եւ ավելի վատ է վերականգնվում։

Երկրորդը՝ իմունային պատասխանը տարիքի հետ փոխվում է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսով վարակված տարեց մկների մոտ հիվանդության վաղ փուլերում ավելի շատ բորբոքում է առաջանում։ Հնարավոր է, դա կատարվում է թոքերի տարիքային վնասման պատճառով։ Այսպես թե այնպես, այդ բորբոքումները ժամանակի ընթացքում հանգեցնում են խնդիրների եւ բարդությունների առաջացման։

Նոր կորոնավիրուսը վնասում է թոքերի մի մասը, որտեղ տեղի է ունենում գազափոխանակությունը՝ թթվածնի մատակարարումը արյունատար անոթներին եւ ածխաթթու գազի հեռացումը։

«Երբ դուք մեծանում եք, թոքերը ավելի քիչ էլաստիկ են դառնում։ Նման երեւույթները, տարեց հասակում առաջացած առողջական ցանկացած խնդիրների հետ միասին, շնչուղիների դիսֆունկցիա զարգացնելու միտում ունեն»,- պարզաբանել է մասնագետը։

ԱՎԵԼԻՆ