Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 78 նոր դեպք է գրանցվել

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 78 նոր դեպք է գրանցվել, նշվում է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ, հայտնում է Haqqin.az- ը:

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 521-ի: Նրանցից 32-ն առողջացել է, 5-ը մահացել է: Ներկայումս բուժում շարունակվում է ստանալ 484 մարդ:

 

ԱՎԵԼԻՆ