ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը մտադիր է արդեն հաջորդ ամիս վերսկսել դադարեցված ազգային առաջնություններն ու եվրագավաթային մրցաշարերը

ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը մտադիր է արդեն հաջորդ ամիս վերսկսել դադարեցված ազգային առաջնություններն ու եվրագավաթային մրցաշարերը, հայտնում է NYT-ը:

ՈւԵՖԱ-ում կարծում են, որ եթե առաջնությունները չվերսկսվեն մայիսին, ապա ազգային առաջնություններն ու ակումբները լուրջ խնդիրների առաջ կկանգնեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն դժգոհ է Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի որոշումից, որով երկրի առաջնությունը պետք է հայտարարվի ավարտված, իսկ չեմպիոն հռչակվի առաջատար «Բրյուգեն»։

ԱՎԵԼԻՆ