Հետագա տասը օրերի ընթացքում կարող է մարտավարություն լինել և սահմանափակումները ավելի են խստացվելու

Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվելու 532 հաստատված դեպք, 30 առողջացած, երեք մահվան ելքով դեպք և 2533 բացասական արդյունք: Այս մասին Կառավարության մամուլի կեենտրոնում կազմակերպված ասուլիսին ասաց ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանը:

«Բոլոր գրոծողությունները գիտական հենք ունեն, եթե օրինակ Կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, մարտի 1-ց հետո 75-80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված և միայն Երևանում 8200 ծանր հոսպիտալացված դեպքեր»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը նշեց, որ կանխարգելման աշխատանքները, սահմանափակումները մի նպատակ ունեն՝ վարակի տարածման ինտեսիվությունը նվազեցնել, դա նշանակում է, որ մեկ հոգի վարակակիրը կվարակի մեկից քիչ ավելի մարդու

«Տեխնոլոգիական նոր լուծումները, և ԱԺ-ում քվեարկվող օրենքը մեզ թույլ են տալու էֆեկտիվ, ավտոմատացված կերպով հայտնաբերել անձանց, ովքեր ունեցել են վարակակրի հետ շփում: Մեր նպատակն է, այս կանխարգելման և մեկուսացման աշխատանքները այնքան էֆեկտիվ դարձնել, որ սահմանափակումներից մենք քիչ-քիչ, փուլ-փուլ հրաժարվենք»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանը նշեց, որ այս շաբաթվա սահմանափակումներն ամենացայտուն կերպով կիրակի օրն էր տեսանելի և մարդկանց տեղաշարժը էականորեն նվազել է և կարելի է ասել կիրակի օրը ունեցել ենք մարդկանց տեղաշարժի բացառիկ ցուցանիշ:

«Հետագա տասը օրերի ընթացքում կարող է մարտավարություն լինել և սահմանափակումները ավելի են խստացվելու, վերահսկողությունը պետք է ավելի էֆեկտիվ դարձնել, ոստիկանության ուժերին, միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետև իրապես ծանր աշխատանք է և որպեսզի բարձրացնենք վերահսկողությունը՝ հավելյալ ուժեր ենք ներգրավելու»,-ասաց նա:

ԱՎԵԼԻՆ