Նավթի ու գազի շուկայում գների տատանումները այս փուլում արդեն իսկ մեզ տալիս են նախնական վերանայման համար բոլոր հիմքերը.Ավինյան

Այո, մեր կողմից նախաձեռնվել են ռուսական կողմի հետ՝ գազի գնի վերանայման վերաբերյալ բանակցություններ սկսելու ցանկություն եւ մեր ռուս գործընկերներին տեղեկացրել ենք դրա մասին: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Թե ինչ փուլով եւ ինչ ընթացակարգով կընթանան այդ բանակցությունները, դեռեւս վաղ է խոսել: Բայց այնուամենայնիվ, նավթի ու գազի շուկայում գների տատանումները այս փուլում արդեն իսկ մեզ տալիս են նախնական վերանայման համար բոլոր հիմքերը: Կարծում եմ՝ մեր ռուս գործընկերների հետ այդ քննարկումները շատ շուտով կունենանք»,-ասաց Ավինյանը:

Ինչ վերաբերում է հակաճգնաժամային քայլերին, փոխվարչապետն ասաց. «Այն ծրագրերը, որ իրականացվել են, դեռեւս ամբողջությամբ իրականացման փուլ չեն մտել, հընթացս նաեւ լավարկվելու են: Սա միգուցե ամբողջական փաթեթը չէ, կառավարության կողմից կներկայացվեն, թե որ ծրագրով, ինչ ընթացակարգով կարելի է դիմել»:

ԱՎԵԼԻՆ