Քաղաքացիների զանգերը չեն ֆիքսվի.նախագիծը չընդունվեց

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծին կողմ էին քվեարկել 65 պատգամավորներ։ Նախագիծը չընդունվեց։

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում էր օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ, այսինքն կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու նպատակով կառավարության առաջարկած զանգերի ֆիքսման մեխանիզմով քաղաքացիների մասին  տվյալները համատեղվելու էին մեկ բազայում։

ԱՎԵԼԻՆ