Ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա.նախարար

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։

Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար»,- գրել է նա։

ԱՎԵԼԻՆ