Անգլիայի Պրեմյեր լիգայում ֆուտբոլիստների աշխատավարձերը կկրճատեն

The Guardian-ի տեղեկություններով՝ մինչև մրցաշրջանի վերսկսումը անգլիական թիմերի ֆուտբոլիստների աշխատավարձերը կիսով չափ կկրճատվեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կկրճատվեն նաև իսպանական, ֆրանսիական և իտալական թիմերի ֆուտբոլիստների աշխատավարձերը: Մասնավորապես, «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է ընդունել թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատել 70 տոկոսով:

Նշենք, որ Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ակումբները զրկվել են եկամուտի հիմնական աղբյուրներից:

 

 

ԱՎԵԼԻՆ