Չինաստանը մարտի 28-ից ժամանակավորապես կփակի սահմանը արտասահմանցիների համար

Չինաստանը մարտի 28-ից կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման շրջանակներում ժամանակավորապես կփակի մուտքը վիզա եւ կեցության թույլտվություն ունեցող արտասահմանցիների համար, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ-ին։

Բացառություններ կարվեն դիվանագետների եւ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ «C» կարգի վիզա ունեցողների համար, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Պեկինը խստացրել է հիվանդացության կրկին աճի կանխման միջոցառումներն այն բանից հետո, երբ արտասահմանից կորոնավիրուս բերածների թիվը մեծացել է։

ԱՎԵԼԻՆ