Կորոնավիրուսով պայմանավորված` Նորքի ինֆեկցիոնը հորդորում է ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին

Հարգելի քաղաքացիներ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, տեղեկանցում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը։

«Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ընդունարանում գոյացող հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։ Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին։ Առողջ եղեք։ Սիրով` #ՆորքԻԿՀ»։

ԱՎԵԼԻՆ