Արցախ տանող ճանապարհներին նշանակվելու են պահակետեր եւ ժամանակավորապես արգելվելու է բոլոր անձանց մուտքն Արցախ

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին նշանակվելու են պահակետեր եւ ժամանակավորապես արգելվելու է բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:

«Հարգելի քաղաքացիներ:

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ

պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:

Բացառություն կարվի.

– Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,

– բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,

– Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։

ԱՎԵԼԻՆ