Հայաստանում գյուղատնտեսական աշխատանքները այս փուլում չեն տուժել․ փոխնախարար

Գյուղատնտեսական աշխատանքները այն փուլում, երբ տնտեսական գործունեության սահմանափակումներ են մտցվել, չեն տուժել։ Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։

«Բացի այդ, չի արգելվել թունաքիմիկատների վաճառքը, ինչպես նաեւ՝ սննդամթերքների արտադրությունը»,- պարզաբանեց նա։ Գաբրիելյանը նկատեց, որ կան որոշ խնդիրներ՝ կապված ապրանքների արտահանման հետ, այդ թվում՝ ԵՏՄ շուկաներ։ Նա հույս հայտնեց, որ այդ խնդիրը մոտ ապագայում կկարգավորվի։

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը հավելեց, որ այժմյան իրավիճակը կարող է ոչ վատ հնարավորություններ ստեղծել գյուղատնտեսական ապրանքների իրացման շուկայի դիվերսիֆիկացիայի համար, որը հիմնականում կողմնորոշված է դեպի ԵՏՄ երկրներ։

ԱՎԵԼԻՆ