«Զզվացրել ես ինձ». Գուզեեւան իր հաղորդման եթերում դիմել է Խարմալովին

«Արի ամուսնանաք» («Давай поженимся») շոուի հաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան հաղորդման եթերում դիմել է Գարիկ Խարլամովին, որն ամիսներ շարունակ «տրոլինգի է ենթարկում» դերասանուհին ու նրա շոուն։

Հաղորդման հերոսուհի է դարձել բժշկական քոլեջի 33-ամյա ուսանողուհի Եկատերինան, որն ուժերը փորձում է բլոգերության ու կոսմետոլոգիայի ոլորտում։ Շոուի մասնակիցը պատմություն է հիշել այն մասին՝ ինչպես է անհաջող կերպով խառնել կվասն ու գարեջուրը եւ գիշերն անցկացրել նախկին սիրելիի հետ՝ փորձելով հաղթահարել մետեորիզմը։

Պատմությունն այնքան է ծիծաղեցրել Լարիսային, որ նա դիմել է Քրիստինա Ասմուսի ամուսնուն։ «Այս պատմությունը նվիրում եմ Գարիկ Խարլամովին։ Որովհետեւ դու ինձ արդեն զզվացրել ես, հասկանում ես՝ պարզապես զզվացրել ես, Գարիկ»,- հայտարարել է Գուզեեւան։

ԱՎԵԼԻՆ