«Նորք» ինֆեկցիոնի բուժանձնակազմն իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել հյուրանոցում

«Նորք» ինֆեկցիոնի բուժանձնակազմն իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել հյուրանոցում: Այս մասին տեղեկանում ենք «Նորք» ինֆեկցիոնի ֆեյսբուքյան էջից:

««Նորք» ԻԿՀ բուժանձնակազմը իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել Holiday Inn Express Yerevan հյուրանոցում, ընտանիքի անդամների եւ շրջապատի առողջության պաշտպանության համար։

Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարեւորում եւ գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը»,- ասվում է հայտարարությունում:

ԱՎԵԼԻՆ