Ի՞նչ հետեւանքներ կարող են լինել կորոնավիրուսով վարակումից հետո․ Deutsche Welle

Որոշ պացիենտների մոտ ապաքինումից հետո կարող է 20-30 տոկոսով թոքերի ֆունկցիայի նվազում տեղի ունենալ: Այս մասին հայտարարել է հոնկոնգցի բժիշկ Օոուեն Ցանգ Տակ-ինը:

Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ չինացի բժիշկները պնդում են, որ թոքերի ֆիբրոզը  կորոնավիրուսով վարակման եւս մեկ վտանգավոր հետեւանք է: Սակայն լավ նորությունն այն է, որ թոքերի ֆիբրոզը կարող է կանխվել ժամանակին բժշկական միջամտության դեպքում:

Բժիշկների խոսքով՝ քանի որ կորոնավիրուսը սովորաբար խոցում է ստորին շնչուղիները, վարակվածների մեծ մասի մոտ նկատվում է չոր հազ, հեւոց եւ թոքաբորբ: Որոշ մարդկանց մոտ վարակից հետո երկարաժամկետ հետեւանքներ կարող են մնալ:

Ինչ վերաբերում է իմունիտետ ձեռք բերելուն, ապա, մասնագետների կարծիքով, կրկնակի վարակման դեպքերը քիչ հավանական են:

ԱՎԵԼԻՆ