Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 840-ի.ՏԱՍՍ

Ռուսաստանում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թիվը վերջին մեկ օրում աճել է 182-ով եւ հիմա կազմում է 840, վարակման դեպքեր են գրանցվել երկրի 56 տարածաշրջաններում: Այս պահին առողջացել է 38 մարդ, հինգշաբթի լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում 56 տարածաշրջաններում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 840 դեպք: Մեկ օրում դուրս է գրվել առողջացած 9 մարդ: Ամբողջ ընթացքում դուրս է գրվել 38 մարդ: Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ կապված մահվան 2 դեպք է գրանցվել Մոսկվայում»,- նշված է շտաբի հաղորդագրության մեջ:

Շտաբի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր 182 դեպքը գրանցվել է երկրի 18 տարածաշրջաններում.

Մոսկվա – 136 (կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է՝ 410-ից հասնելով մինչեւ 546-ի),

Սվերդլովի մարզ – 7,

Սանկտ Պետերբուրգ – 5,

Պերմի երկրամաս – 5,

Սախայի Հանրապետություն (Յակուտիա) – 4,

Ստավրոպոլի երկրամաս – 3,

Թաթարստանի Հանրապետություն – 3,

Չելյաբինսկի մարզ – 3,

Կրասնոյարսկի երկրամաս – 3,

Պսկովի մարզ – 2,

Սամարայի մարզ – 2,

Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջան – 2,

Բուրյաթիայի Հանրապետություն – 2,

Խակասիայի Հանրապետություն – 1,

Կեմերովոյի մարզ – 1,

Նովոսիբիրսկի մարզ – 1,

Տոմսկի մարզ – 1,

Խաբարովսկի երկրամաս – 1:

ԱՎԵԼԻՆ