Brent տեսակի նավթի գինը իջել է

Brent տեսակի նավթի գնանշումները, որոնք երեկ վերլուծաբաններին ուրախացրել էին բարելի դիմաց մինչեւ 30 դոլար աննշան աճով, այսօր սկսել են նվազել: FOREX շուկայի տվյալներով՝ Brent-ի գինը կազմել է բարելի դիմաց 27,26 դոլար, փոխանցում է RG-ն:

Հիշեցնենք, որ երեկ Brent-ի ֆյուչերսի արժեքը՝ մայիսյան մատակարարմաբ, Լոնդոնի բորսայում (ICE) սակարկության ժամանակ աճել էր բարելի դիմաց մինչեւ 30,05 դոլար: Այս տեսակի նավթի արժեքը վերջին անգամ մարտի 20-ին էր եղել բարելի դիմաց 30 դոլար նիշից վեր:

ԱՎԵԼԻՆ