Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է  Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում։

Նա, մասնավորապես, նշել է, որ ուզում է խոսել Հայաստանի արձանագրած երկու կարեւոր հաջողության մասին. «Առաջինը Varieties of democracy dataset նախաձեռնությունը հրապարակել է համաշխարհային ժողովրդավարության 2020 թվականի զեկույցը եւ այդտեղ արձանագրում է, որ չնայած աշխարհում ավտորիտարիզմի լրջագույն աճ է տեղի ունենում, Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցնաիշներ է արձանագրել 2019-ին:

Այսպիսի ձեւակերպում կա զեկույցում. «Հայաստանի ժողովրդավարական ակտիվիստները այժմ կարող են քաղել իրենց կողմից ցանած խաղաղ ցույցերի պտուղները: Նրանք կարող են տոնել այն փաստը, որ 2019-ից երկիրը կառավարում է ժողովրդավարական գործընթացով ընտրված կառավարությունը»:

Փաշինյանը հավելեց, որ զեկույցում կոնկրետ ցուցանիշներ են նշվում եւ կոնկրետ չափանիշներով է գնահատվել հայաստանը. «Առաջին կարեւոր ցուցիչը ընտրական ժողովրդավարությունն է: Այստեղ Հայաստանը 117-րդ տեղից տեղափոխվել է 35-րդ տեղ՝ արձանագրելով աճ 82 կետով: Ազատական բաղադրիչով Հայաստանը 125-րդ տեղից տեղափոխվել է 61-րսդ տեղ՝ արձանագրելով աճ 61 կետով: Իրավահավասարության բաղադրիչով Հայաստանը 63-րդ տեղից տեղափոխվել է 40-րդ տեղ՝ արձանագրելով առաջընթաց 23 կետով: Մասնակցայնության բաղադրիչով Հայաստանը 105-րդ տեղից տեղափոխվել է 52-րդ տեղ՝ արձանագրելով աճ 53 կետորվ առաջընթաց: Եվ խորհրդակցական ժողովրդավարության բաղադրիչով Հայաստանը 113-րդ տեղից տեղափոխվել է 31-րդ տեղ՝ արձանագրելով 82 կետով առաջընթաց»:

Վարչապետի խոսքով, Հայաստանը քաղաքանության մեջ կանանց մասնակցությամբ, քաղաքացիական ազատությունների չափորոշիչներով հատել կամ հատում են մաքսիմում գիծը: «Հովանավորչությունը ընդհուպ մոտեցել է մինիմում գծին: Այսինքն շատ շուտով կհատենք մինիմումի գիծը: Գործարարության կոռումպացվածուիթյան մակարդակով նույնպես արդեն շատ մոտենում ենք մինիմում գծին»:

Փաշինյանը նշեց, որ հաջորդ զեկույցը, որ հրապարակվել է, «Տնտեսական ազատության ցուցիչն» է 2020 թվականին: «Այստեղ Հայաստանը փոխել է իր կարգավիճակը: Եթե նախկինում մեր տնտեսությունը համարվում էր չափավոր ազատ, 2020-ին ՀՀ տնտեսությունը գնահատվել է «հիմնականում ազատ»: Հայաստանը առաջընթաց է արձանագրել միանգամից 13 հորիզոնականով եւ հիմա զբաղեցնում է 34-րդ տեղն աշխարհում: Նախկինում 47-րդ տեղում ենք եղել:

Ըստ զեկույցի հայաստանը հաջողություններ է արձանագրել միանգամից 8 ցուցանիշներով՝ սեփականության իրավունքներ, դատական համակարգի  արդյունավետություն, կառավարության բարեվարքություն, հարկային բեռ: Զեկույցի հեղինակները ՀՀ առաջընթացը մեծապես կապում են հարկաբյուջետային առողջացման կտրուկ աճի հետ: Եվրոպայում մեր երկիրը 18-րդն է 45-ից»:

Զեկույցում կան նաեւ առաջարկներ, որտեղ, ըստ վարչապետի նշված է, որ ավելի լավ տնտեսական ցուցանիշներ արձանագրելու համար Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի դատական համակարգի արդյունավետության բարելավման եւ կառավարման համակարգի բարեվարքության վրա. «Սա եւս ցույց է տալիս, որ դատական համակարգով մենք շատ լրջորեն պետք է զբաղվենք: Զեկույցը արձանագրում է նաեւ, որ մեր երկրում դատարանները տուժում են արդյունավետության, անկախության եւ պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակներից, որ դատական համակարգի ամրապնդումը պետք է լինի առաջնահերթություն»:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ տնտեսական ճգնաժամից հետո էլ պետք է շատ լրջորեն տնտեսական փոփոխություններ անել եւ օտարերկրյա ներդրումներ ներգրավել. «Ցանկացած օտարերկրյա ներդրող որեւէ երկրում տնտեսական գործունեությունը ծավալելու թեմա է քննարկում, առաջին գործողությունն այն է, որ վերցնում է միջազգային զեկույցները՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ երկրի հետ գործ ունի, այդ երկրում ապագա կա, թե չկա, արժի ներդրում անել, թե չարժի:

Հետեւաբար, շատ կարեւոր է, որ հետեւողական կերպով մենք բոլոր միջազգային զեկույցներում արձանագրում ենք շատ լուրջ առաջընթաց»,-ընդգծեց Փաշինյանը:

ԱՎԵԼԻՆ