Լուսակերտում պայթյունի հետեւանքով 50–ամյա տղամարդ է մահացել

Լուսակերտում այսօր՝ մարտի 25–ին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 50–ամյա քաղաքացի է մահացել։

«Մահացածը 50 տարեկան Սամվել Իսրայելյանն է։ Ընտանիքը բաղկացած է 5 հոգուց՝ ինքն էր, կինը, տղան, հարսը եւ թոռնիկը։ Պայթյունի ժամանակ տան մյուս բոլորը անդամները տանն են եղել։ Պայթյունը եղել է ոչ թե տանը, այլ հարակից հատվածում՝ ցախանոցում ու նույն պահին մահացել է։ Ինքը հիմանկանում գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում, արտագնաաշխատանքի էր գնում, իր առրյրա գործերով՝ ընտանիքը պահելու համար»,– ասաց Բալաբեկյանը։

Համայնքաի ղեկավարի խոսքով՝ այս պահին տեղանքում մասնագետներ են աշխատում, որպեսզի հստակ հասկանան թե ինչի հետեւանքով է պայթյունը տեղի ունեցել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 14:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱՎԵԼԻՆ