Յանա Եգորյանը կավարտի մարզական կարիերան

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանն իր կարծիքն է հայտնել 2020թ. ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու վերաբերյալ:

«Իհարկե, Օլիմպիական խաղերը հետաձգելը ճիշտ որոշում էր: Հիվանդությունը տարածվել է ամբողջ աշխարհում և ամեն օր վարակակիրների ու մահերի թիվը ավելանում է: Այս պայմաններում Օլիմպիական խաղերի անցկացումը միայն կբարդացներ իրավիճակը:

Մարզական տեսանկյունից ինձ համար շատ ցավալի է խաղերի հետաձգումը: Ես մտադիր էի Օլիմպիական խաղերից հետո հեռանալ մեծ սպորտից և Տոկիո-2020-ի խաղերն ինձ համար պետք է վերջինը լինեին»,- Եգորյանի խոսքը փոխանցում է Russia Today-ը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց Տոկիո-2020-ի խաղերը 1 տարով հետաձգելու մասին: Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

ԱՎԵԼԻՆ