ՀԾԿՀ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել

Հանրային ծառայությունները կարգավորող ծառայությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի գործընկերներ,

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թվականի թիվ 15 որոշումը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովը վիրուսի տարածման կանխարգելման նպատակով ժամանակավորապես անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի՝ դադարեցնելով փաստաթղթերի առձեռն ընդունումը:

Տեղեկացնում ենք, որ դիմումները կարող են ուղարկվել Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի psrcinfo@psrc.am և դիմումների ներկայացման e-request.am առցանց համակարգի միջոցով:

Հանձնաժողովում գործում է 010 58 45 29 թեժ գծի հեռախոսահամարը»:

ԱՎԵԼԻՆ