Կորեայում կորոնավիրուսով վարակվածների 40.8 տոկոսն առողջացել է

Կորեայի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 9137-ի, ընդ որում,  3.730 մարդ (40.8 տոկոս) առողջացել եւ դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը` վկայակոչելով երկրի ռողջապահության նախարարությանը կից Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կորեական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բժիշկները ենթադրում են, որ շուտով հարյուրավոր առողջացած պացիենտներ դուրս կգրվեն հիվանդանոցներից: Ըստ նրանց` վարակվածների 80 տոկոսը հիվանդության մեղմ ախտանիշներ ուներ, ինչի պատճառով էլ ինտենսիվ բուժման կարիք չկա:

Yonhap գործակալությունը նշում է, որ Կորեայի Հանրապետությունում երեքշաբթիի դրությամբ մահացության մակարդակը բավականին ցածր է եւ կազմում է բոլոր վարակվածների 1.38 տոկոսը, ինչը ցածր է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված համաշխարհային միջին ցուցանիշից` 4.9 տոկոսից: Հարավային Կորեայում կորոնավիրուսի հետեւանքով մինչ այժմ մահացել է 127 մարդ:

ԱՎԵԼԻՆ