Մինչեւ մարտի 31-ը չի դադարեցվելու տրանսպորտային միջոցների աշխատանքը

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչեւ մարտի 31-ը, ժամը 23:59-ը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման ընթացքում չի դադարեցվելու տրանսպորտային միջոցների աշխատանքը: Այս մասին այսօր`մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

«Տրանսպորտային միջոցներն աշխատելու են, եւ այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը»,- ասաց Քրմոյանը:

ԱՎԵԼԻՆ