Առաջիկա 7 օրերի ընթացքում ձգտելու ենք վարակի տարածման ռիսկերը մինիմալի հասցնել.Ավինյան

Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու է հենց այս փուլում խստացվում սահմանափակումները եւ ինչու հենց 7 օրով։ Այս մասին այսօր՝ մարտի 24–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով կիրառվող սահմանափակումների տրամաբանությունը։

«Մինչ այս մեր բոլոր ջանքերը եղել են միմիայն կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ, եւ մեկ դեպքի՝ արտադրամասի դեպքի հետ կապված պատկերը մեզ համար մի փոքր ավելի մտահոգիչ էր, այնուամենայնիվ, ամբողջական շղթայով կարողանում ենք դեռ հետեւել, բայց մոտակա 7 օրերի ընթացքում պետք է խնդրենք, որ մնաք տանը, դուրս գաք տնից բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, գնաք այնտեղ, որտեղից սնունդ պետք է գնեք եւ շուտ վերադառնաք տուն։ Եթե պետք է գնաք աշխատանքի, պետք է խնդրենք պահպանեք հիգիենայի կանոնները եւ հետեւեք Առողջապահության նախարարության բոլոր ցուցումներին»։

Ավինյանի խոսքով՝ այս 7 օրերի ընթացքում ձգտելու են վարակի տարածման ռիսկերը մինիմալի հասցնել. «Նոր տեխնիկական գործիքներ ենք կիրառելու ավելի էֆեկտիվ հայտնաբերելու եւ կանխարգելելու կորոնովիրուսի դեպքերը։ Կառավարությունում տեղակայվել է որոնողական մի շտաբ, որն այս 7 օրերի ընթացքում պետք է էֆեկտիվորեն ամբողջական գործիքակազմը զարգացնի եւ հասցնի այն մակարդակի, որ մենք հնարավորություն ունենանք 7 օր հետո այս սահմանափակումներից դուրս գալ»։

ԱՎԵԼԻՆ