Դոլարի փոխարժեքը էլի աճել է. դոլարը թանկացել է ավելի քան 8 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է 495.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.49 դրամ (աճել է 8.72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 580.40 դրամ (աճել է 6.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.29 դրամ (աճել է 0.16 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  199.26 դրամ, ոսկի՝  24,297.25 դրամ, պլատին՝ 9,923.42 դրամ:

ԱՎԵԼԻՆ