Ուհանում կյանքը վերադառնում է բնականոն հուն

Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն համարվող Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կյանքը վերադառնում է բնականոն հուն: Հասարակական տրանսպորտը պատրաստվում է աշխատանքի վերսկսմանը:

Մետրոյում և տրանսպորտում գործարկվել է ախտահանման և QR կոդով սկանավորման համակարգ՝ ուղևորների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներով:

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 190-ից ավելի երկրներում և տարածքներում:

ԱՎԵԼԻՆ