Քսենիա Սոբչակին նկատել են կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցի մոտ

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին նկատել են հիվանդանոցի մոտ, ուր տանում են Մոսկվայի բոլոր բնակիչներին, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Եթե հավատանք ականատեսներին, Սոբչակն այդ շրջանում հայտնվել է ոչ թե այն պատճառով, որ վարակվել է COVID-19-ով, այլ աշխատանքի պատճառով։ Ըստ ամենայնի՝ հեռուստաաստղը բժշկական հաստատության մոտակայքում նկարահանել է իր YouTube-յան շոուի նոր թողարկումը։

Հայտնի չէ՝ արդյոք Սոբչակը եղել է հիվանդանոցի ներսում, սակայն փողոցում նա հայտնվել է ողջ գեղեցկությամբ՝ դիմահարդարմամբ եւ գեղեցիկ սանրվածքով, բայց առանց դիմակի ու պաշտպանության մյուս միջոցների։ Սակայն Քսենիան հանրային ձեւով մշտապես հանդես է գալիս ի պաշտպանություն ինքնամեկուսացման եւ վարակի տարածումը կանխելու համար բոլոր կանոններին հետեւելու։

Telegram-յան «Только никому…» ալիքի հեղինակները ենթադրել են, որ հեռուստահաղորդավարուհին համարձակվել է ոչ միայն զվարճանալ Կոմունարկայի կենտրոնի մոտակայքում, այլեւ հարցազրույց անցկացնել բնակիչներից մեկի հետ։ Ասում են՝ այս պահին բժշկական հատատություն են տեղափոխել Սոբչակի շրջապատից շատերին, այնպես որ կան մարդիկ, որոնց հետ նա կարող է շփվել։

ԱՎԵԼԻՆ