Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ, առնվազն փորձարարական մակարդակով կիրառվող այն դեղամիջոցները

Այս պահին վերակենդանացման բաժանմունքում ունենք 6 քաղաքացի: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հույս կա, որ վաղը կունենանք առողջացած և մեկուսացման վայրերից դուրս գրվող 50-70 քաղաքացի: Ինչքան, որ մենք ունենալու ենք նոր դրական դեպքեր, այնքան էլ մենք ունենալու ենք առողջացող եւ մեկուսացումից դուրս եկող դեպքեր: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում ունենք 6 քաղաքացի, սակայն ոչ արհեստական շնչառության տակ, կայուն վերահսկվող, կյանքին այս պահին չսպառնացող վիճակում»,-ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով` այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, մենք ունենք մեր զինանոցում և այս պահից կիրառվում են:

«Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ, առնվազն փորձարարական մակարդակով կիրառվող այն դեղամիջոցները, որոնք որևէ դրական արդյունք են ցույց տվել կորոնավիրուսը բուժելու հարցում»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք, հիվանդներից 26-ն ունի թոքաբորբ:  Ապաքինվել է 2 պացիենտ:

Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:

ԱՎԵԼԻՆ