Փաշինյան. Կորոնավիրուսի դեպքերը 41-ով ավելօացել են, 1 շաբաթով սահմնափակումները կխստացվեն

Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսի 41 նոր դեպք է հաստատվել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչեպետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նոր դեպքերից մեկը հայտնաբերվել է Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկություններից մեկում, ևս մեկը՝ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում:

«Մի շաբաթով, նախնական տվյալներով, պետք է սահմանափակումներ կիրառենք: Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների ու սրճարանների գործունեությունը, բացառությամբ՝ առաքման ծառառությունների, որոշ շինաշխատնքներ կդադարեն, տեքստիլի որոշ արտադրություններ ու թեթև արդյունաբերական մի շարք աշխատանքներ կդադարեցվեն: Մթերքայինները կաշխատեն սովորական ռեժիմով»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ վարակվածներից 26-ը թոքաբորբ ունեն, բայց վիճակը վերահսկելի է: Պացիենտների մեծ մասը ջերմություն չունի:

ԱՎԵԼԻՆ