Շվեյցարիայի ԱՕԿ-ը կոչ է արել հետաձգել Տոկիոյի Օլիմպիական խաղերը

Շվեյցարիայի Ազգային օլիմպիական կոմիտեն եւս կոչ է արել Միջազգային օլիմպիական կոմիտեին եւ Ճապոնիայի կառավարությանը հետաձգել 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիան, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Կանադայի, Ավստրալիայի եւ Նորվեգիայի ԱՕԿ-ները հայտարարել են, որ կբոյկոտեն Խաղերը, եթե դրանք չհետաձգվեն։

Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Բրազիլիայի, Սլովենիայի, Սերբիայի, Խորվաթիայի ԱՕԿ-ների ղեկավարները եւս հորդորել են հետաձգել Խաղերը։

Տոկիոյի Խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։

ԱՎԵԼԻՆ