Ադրբեջանում հատուկ կարանտինի ռեժիմ են մտցնում

Ադրբեջանում երեքշաբթի օրվանից կորոնավիրուսի պատճառով հատուկ կարանտինի ռեժիմ են մտցնում։ Այն ենթադրում է փողոցներում 10-ից ավելի մարդկանց գտնվելու արգելք, ինչպես նաեւ 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար տնային կարանտինի պահպանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբին։

Շտաբի տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 72 հաստատված դեպք կա, որոնցից յոթը այսօր է հայտնաբերվել։ Ընդհանուր երկրում առողջացել է 10 մարդ, մեկը մահացել է, 61 մարդ բուժվում է։ Վարակվածներից մեկը ՌԴ քաղաքացի է։

ԱՎԵԼԻՆ