Պարետը կոչ է անում սուպերմարկետներին 10:00-ից 12:00-ն միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկել

Պարետ Տիգրան Ավինյանը կոչ է անում սուպերմարկտներին 10:00-ից 12:00-ն միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24-ից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։

Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»։

ԱՎԵԼԻՆ