Արցախում քվեարկության օրը տեղամասերում բոլորը կլինեն դիմակներով, ձեռնոցներով. Ամեն ընտրողի կտան առանձին գրիչ.Արցախի ԿԸՀ

Ինչպես նախապես ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարվել էր, աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված Արցախում համաճարակային կայուն վիճակը պահպանելու եւ ս.թ. մարտի 31-ին համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով, ԿԸՀ-ն նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող ԱՀ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մասնավորապես, հիմքում ունենալով բացառապես ընտրողների առողջական վիճակը անխոցելի պահելու գերնպատակը, քվեարկության օրը տեղամասային կենտրոնների սանիտարահիգիենիկ վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովականների, ընտրողների եւ այլ անձանց առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ:

Այսպես, տեղամասային կենտրոններում գտնվողները (ընտրական հանձնաժողովի անդամներ, ընտրողներ եւ այլ անձինք) ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով (ալկոհել, քլորակիր), տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ: Տեղամասերը կախտահարվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրը Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները շուրջրյա հերթապահություն կիրականացնեն:

 

ԱՎԵԼԻՆ