ՀՀ Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 19-ին ստորագրել է «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստականության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, «ՀՀ և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագիրը, «ՀՀ  և Ղրղզստանի Հանրապետության կառավարությունների միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին», «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին»,  «ԱՊՀ շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագրերը վավերացնելու մասին օրենքները:

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության՝ ՀՀ նախագահը ստորագրել է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու, ՀՀ ջրային օրենսգրքում, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, ՀՀ հարկային օրենսգրքում, «Սևանա լճի մասին» օրենքում, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում, «Թափոնների մասին» օրենքում, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում, «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում, «Փրկարար ծառայության մասին» օրենքում, «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում, «Բուսասանիտարիայի մասին» օրենքում, «Անասնաբուժության մասին» օրենքում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքնրի փաթեթը:

ԱՎԵԼԻՆ