Ըմբռնումով մոտենալ ժամկետային զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. Արտակ Դավթյանի ուղերձը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանն ուղերձ է հղել պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներին, հարազատներին:

Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի´ հայրենակիցներ, նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երկրում հաստատեցին արտակարգ դրություն` համազգային եւ միասնական ջանքերով պայքարելու եւ կանխելու վարակի լայնածավալ տարածումը, զարգացումն ու դրա բացասական հետեւանքները երկրի տնտեսության վրա:

ՀՀ ԶՈՒ ղեկավարության համար զինծառայողը բարձրագույն արժեք է, եւ հնարավոր ամեն ինչ արվում է նրան առողջական խնդիրներից զերծ պահելու համար:

Ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ.

1.            Անհարկի չմիջամտել համա¬ճա¬րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարու¬թյան եւ այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա¬ռումներին,

2.            Գիտակցված եւ ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վա¬րակակիր քաղաքացիների հետ բացառելուն,

3.            Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ եւ այլ միջոցներ ուղարկելուց:

4.            Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար:

Ցուցաբերելով առավելագույն զգուշություն եւ զսպվածություն` հնարավորություն կընձեռեք ձեր զավակներին անշեղորեն կատարել իրենց պարտականությունները:

Համոզված ու լիահույս եմ, որ մեր համատեղ եւ փոխըմբռնված աշխատանքի շնորհիվ հաղթահարելու ենք նաեւ այս մարտահրավերը:

Առողջություն եմ մաղթում բոլորիս»:

ԱՎԵԼԻՆ