Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում․ ՊՆ խոսնակ

Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

•Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։

•Այս պահին քննարկումներ չեն իրականացվում։

•Նախատեսվում է երկրի պաշտպանունակության պահպանման համապետական կարևորության միջոցառումն անցկացնել պլանավորած ժամկետում»,- գրել է նա։

Նշենք, որ լրագրողներն ավելի վաղ հարց էին ուղղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ ուսումնական տարվա ավարտը եւ ավարտական քննությունները հետաձգելու եւ դրանով պայմանավորված՝ ամառային զորակոչի ենթակա շրջանավարտների ընդունելության քննություններին մասնակցելու վերաբերյալ, ինչին ի պատասխան նախարարը հայտնել էր, որ ուստարվա ավարտի ժամկետի փոփոխության հարցը դեռեւս պարզ չէ։

ԱՎԵԼԻՆ