Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դեպքերի 75 տոկոսն առնչվում է էջմիածնի և արտադրամասի դեպքերին։

«Մեր վարակվածների 75 տոկոսը վարակվել է երկու տեղում` Էջմիածնի նշանդրեքից եւ արտասրամասում եւ մեր  պարետատատունը որոշում է կայացրել այսօր 20:00-ից  Էջմիածնի հսկիչ կետը հանել, որովհետեւ վերջին օրերին մեզ հաջողվել է կանգնեցնել իրավիճակը Էջմիածնի շուրջ, եւ խնդիրն է հիմա արտադրամսաի շուրջ իրավիճակը կայունացնել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը, գնահատելով իրենց պայքարի արդյունավետությունը, ասաց, որ իրենց ռազմավարությունը՝ հայտնաբերել, ախտորոշել եւ մեկուսացնել, արդյունավետ եղավ առաջին վարակվածի դեպքում, եւ հիմա արդեն Էջմիածնի դեպքում. «Հուսով ենք, որ արտադրամասի դեպքում նույնպես կկայունացնենք, մենք նոր ճյուղերի զարգացում այս պահին չունենք, բայց համաճարակը նրանով է համաճարակ, որ անկանխատեսելիության եւ անորոշության մեծ դաշտ է պարունակում, եւ եթե տեսնենք, որ պայքարի այս տարբերակը արդեն անիմաստ է, մենք ունենք 2-րդ,  3-րդ տարբերակը, թե  ինչպես պայքարել»:

ԱՎԵԼԻՆ