Իրանի հետ բեռափոխադրումների սահմանափակումները կվերանան.Փաշինյան

Իրանի հետ բեռափոխադրումների սահմանափակումները կվերանան: Այս մասին այսօր` մարտի 18-ին, «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս ընթացքում փոխվել է բեռնափոխադրումների հոսքը Հայաստան` Վրաստանից եւ Իրանից:

«Իրանի հետ սահմանի հաղորդակցությունը մենք ինքներս ենք  սահմանափակել, սկզբից՝ միայն ուղեւորափոխադրումների համար, հետո նաեւ բեռների, բայց պարետատունը որոշում կայացրեց` Իրանի հետ  բեռների հոսքը որոշակիորեն կբացվի:  Իսկ ինչ վերաբերում է Վերին Լարսին, գիտենք, որ Վերին Լարսը փակ է, բայց փակ է եղանակային պատճառներով, երբ որ եղանակը բացվի, այդ բեռները կգան: Ինչ վերաբերում է Փոթիից եւ Բաթումիից եկող բեռներին, այո դրանք գալիս են բնականոն հունով»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի։ Դեպքերի 75 տոկոսն առնչվում է էջմիածնի և արտադրամասի դեպքերին։

ԱՎԵԼԻՆ