ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայում գտնվող մեր քաղաքացիներին

Հայաստանի արտգործնախարարությունը Թուրքիայում մնացած հայրենակիցներին կոչ է արել կապ հաստատել թեժ գծերի միջոցով կամ առցանց:

Ինչպես մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, չնայած Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչության բացակայությանը, մեր հայրենակիցները հնարավորություն ունեն հյուպատոսական հաշվառման կանգնել: «Հասկանալու համար, թե քանի քաղաքացի կա այնտեղ եւ ինչպես կարելի է նրանց օգնել»,- ասաց մամուլի խոսնակը:

Սակայն, որքան մենք գիտենք, մինչ այժմ ոչ ոք չի արձագանքել:

 

ԱՎԵԼԻՆ