Կորոնավիրուսը մորից երեխային չի փոխանցվում. կորոնավիրուսով վարակված կանանց երեխաները առողջ են ծնվել

COVID-19 կորոնավիրուսը մորից երեխային չի փոխանցվում: Այս մասին Frontiers in Pediatrics ամսագրում պատմել են չինացի մասնագետները: Նրանք պատմել են Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում 4 հղի պացիենտների մասին, որոնք առողջ երեխաներ են ծնել:

Նրանց բոլորի անալիզների պատասխանները դրական են եղել: Նրանցից երեքը ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով, չորրորդը՝ բնական ճանապարհով՝ չնայած նրան, որ այդ պահին 38.3 աստիճան ջերմություն է ունեցել: Երեխաների մոտ ախտանիշներ չեն եղել, բոլոր 4 երեխաներին դուրս են գրել ծննդատնից:

Մասնագետները հայտնել են, որ երեխաների մոտ անհասկանալի ծագման ցան է առաջացել: Երեխաների մեկի մոտ էլ, տախիպնոե է նկատվել, եւ 3 օրվա ընթացքում նա ոչ ինվազիվ մեխանիկական թոքերի օդափոխում է ստացել: Երեխաներից մեկի մոտ էլ մաշկի ցան է նկատվել, սակայն սակայն կորոնավիրուսի թեստ չի անցկացվել, քանի որ ծնողները թույլտվություն չեն տվել: Դուրսգրման  պահին բոլոր երեխաները ողջ եւ առողջ են եղել:

Ավելի վաղ այլ մասնագետները նկարագրել են 9 այլ նման դեպքեր, որոնք ցույց են տվել, որ հիմքեր չկան կարծելու, որ կորոնավիրուսը կարող է մորից երեխային փոխանցվել հղիության կամ ծննդաբերության ժամանակ:

ԱՎԵԼԻՆ