Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող.վարչապետ

Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող:  Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Այսինքն, ըստ էության, հանրաքվեի պրոցեսը կշարունակվի այն կետից, որ կետում ավարտվել էր»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր ժամը 18.30-ից մինչեւ ապրիլի 14-ը ՀՀ տարածքում արտակարգ դրություն է հաստատվել:

ԱՎԵԼԻՆ