Ինչու հենց սկզբից չմեկուսացրինք այն քաղաքացիներին, որոնք պոտենցիալ վտանգ էինք ներկայացնում. Փաշինյանի պարզաբանումը

Ինչու մենք հենց սկզբից չմեկուսացրինք այն քաղաքացիներին, որոնք պոտենցիալ վտանգ էինք ներկայացնում համաճարակի տարածման առումով: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա ունի շատ կոնկրետ պատճառ. մենք արդեն փետրվարի 20-ին գիետինք, որ Իրանում համաճարակ է բռնկվում եւ մենք շատ արագ սահմանի հաղորդակցությունը, չվերթները սահմանափակեցինք: Բայց փետրվարի 20-ից մինչեւ մարտի 15-ը Իրանից Հայաստան է ժամանել 3500 ՀՀ քաղաքացի, որոնք ջերմաչափում են անցել: Եթե մենք այդ 3500 քաղաքացիներին ցանկանայինք մեկուսացնել, մեզ պետք կլիներ 210 հատ «Գոլդեն Փելիս» հյուրանոց: Ընդ որում, այդ 3500-ից ընդամենը երեքն է վարակված: Այսինքն մենք 3500 քաղաքացու 14 օր տանում փակում ենք եւ մեր մեկուսացման ռեսուրսը սպառում ենք: Դրանից հետո գալիս են 840 քաղաքացիներ Իտալիայից, ու մենք տեղ չենք ունենում: Լավ, ասենք իրենց էլ ենք տեղավորում, հետո 1000 մարդ գալիս է Ֆրանսիայից: Հնարավոր չէ բոլորին մեկուսացնել:

Հաջորդ հարցն էլ կա, այդ 3500 մարդիկ կարող են հարց տալ՝ մեզ ինչու եք մեկուսացրել:»,-ասաց Փաշինյանը;

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Իտալիայից չվերքները չեն փակել, նա պատասխանեց. «Եթե Իտալիայից արգելենք, մարդը կգնա Վիեննայից կթռչի Երեւան: Եթե նույնիսկ մենք փակած լինեինք չվերթը Միլանից, այդ նույն մարդը Վիեննայից կգար, նորից կփակվեր իր տանը եւ ոչ մի հարց չէինք լուծի»:

 

ԱՎԵԼԻՆ