Հայաստանում Beeline-ը փակում է իր բոլոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակները

Հայաստանում Beeline-ը հայտարարում է, որ մարտի 17-ից կփակվեն ընկերության բոլոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակները, բացի Ազատության 24/1 հասցեում գտնվող գրասենյակից, որը կաշխատի ամեն օր՝ 9:00 մինչեւ 18:00-ը: Այս պահին նախատեսվում է, որ գրասենյակները կսկսեն իրենց գործունեությունը ապրիլի 1-ից, որի մասին կտեղեկացնենք հավելյալ:

Նշենք նաեւ, որ ընկերությունը մեկ ամսով հետաձգում է հետվճարային բաժանորդների,  ինչպես նաեւ բոլոր COMBO փաթեթների վճարումները:

Տեղեկացնում ենք նաեւ, որ ողջ Հայաստանի տարածքով կգործի SIM քարտերի եւ հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել E-shop-ի միջոցով`

beeline.am/eshop

Հիշեցնենք նաեւ, որ հաճախորդների համար նույնպես ստեղծված են բոլոր հնարավորություններն՝ անհրաժեշտ կարգավորումներն ու սպասարկումն առցանց ստանալու համար.

Beeline բջջային եւ ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ

կամ BeeMoney հավելվածով

Հաշիվը եւ ծառայությունները ցանկացած պահին եւ ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային եւ 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաեւ բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի օնլայն հարթակին:

ԱՎԵԼԻՆ