Կառավարության կողմից արտակարգ դրություն մտցնելու որոշումից անմիջապես հետո օրենքի ուժով անհապաղ հրավիրվելու է Ազգային Ժողովի հատուկ նիստ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Կառավարության կողմից արտակարգ դրություն մտցնելու որոշումից անմիջապես հետո օրենքի ուժով անհապաղ հրավիրվելու է Ազգային Ժողովի հատուկ նիստ։

Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվելու են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները և քարտուղարությունները միջազգային կազմակերպություններում։

ԱՎԵԼԻՆ