Թրամփը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին երկրում պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը ամերիկյան առեւտրային ցանցերի ղեկավարների հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին երկրում պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի: Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բոլոր ղեկավարները [Առեւտրի ցանցերի] սերտորեն համագործակցում են դաշնային կառավարության, Սենատի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ` պարենային ապրանքների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մշտական առկայությունն ապահովելու համար: Նախագահը հեռախոսազրույցի մասնակիցներին հիշեցրել է, որ այդ մոտեցումը տարածվում է ամբողջ երկրի վրա: Յուրաքանչյուր խանութ կարող է օգնել ամերիկացիներին հանգիստ եւ վստահ զգալ, որ խանութներում առկա են բոլոր անհրաժեշտ ապրանքները»,- նշվում է հայտարարության մեջ: Հաղորդվում է նաեւ, որ մթերքներ եւ այլ ապրանքներ նախօրոք գնելու որեւէ անհրաժեշտություն չկա:

Թրամփը համազգային արտակարգ դրություն է հայտարարել մարտի 13-ին: Դա թույլ կտա հեշտացնել  վիրուսի տարածման դեմ պայքարի համար դաշնային բյուջեից քաղաքային եւ նահանգային իշխանություններին միջոցներ հատկացնելու գործընթացը ՝:

ԱՎԵԼԻՆ