EcoSense լաբորատորիայի բոլոր մասնաճյուղերում կներդրվի հիվանդների ընդունման հատուկ ռեժիմ

Հարգելի այցելուներ,
Կորոնավիրուսի🦠 հետագա տարածումը կանխելու նպատակով EcoSense լաբորատորիայի բոլոր մասնաճյուղերում կներդրվի հիվանդների ընդունման հատուկ ռեժիմ`
🔺Լաբորատորիան մտնելուց առաջ չափվելու է այցելուների ջերմաստիճանը, առաջարկվելու է ախտահանիչ լուծույթով մաքրել ձեռքերը:
🔺 (Ըստ ջերմաչափման արդյունքների) Տրամադրվելու են մեկանգամյա ձեռնոցներ և դիմակներ:
🔺Թեստեր հանձնելու եւ հետազոտվելու համար հիվանդներին խստորեն հորդորվում է լաբարատորիա ներկայանալ առանց հարազատների եւ այլ ուղեկցողների (բացառություն են կազմում երեխաներն ու տարեցները)
✅Հետազոտությունների պատասխանները կուղարկվեն Mail-ով, Viber-WhatsApp-ով:
‼️Լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումների ներդրումը ուղղված է Ձեր եւ Ձեր սիրելիների առողջության պահպանմանը: Առողջ եղեք:

ԱՎԵԼԻՆ